ՀՀ-ում նախորդ տարի հայտնաբերվել է թրաֆիքինգի 60 զոհ
ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունում 2009 թվականի ընթացքում հայտնաբերվել է թրաֆիքինգի ենթարկված 60 զոհ` 2008 թ-ի 34-ի փոխարեն:
Հղում: http://www.armenpress.am/news/more/id/602077/lang/am
Հարուցվել է թրաֆիքինգի հետ կապված 12 դատական գործ, որոնցից 8-ի վերաբերյալ կայացվել են դատական դատավճիռներ եւ բոլորն էլ մտել են օրինական ուժի մեջ: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի, Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կողմից ստեղծված թրաֆիքինգի դեմ պայքարի աջակցության եւ ռեսուրսային կենտրոնի ներկայացուցիչ, իրավաբան Դավիթ Թումասյանը, այդ հանցագործությունների համար սահմանվել են, տարբեր դեպքերում, 3-13 տարվա ազատազրկում:
«Մենք չենք ունեցել արդարացման դատավճիռներ, չենք ունեցել օրենքով նախատեսվածից ավելի մեղմ դատավճիռ ներկայացնելու անհրաժեշտություն, չենք էլ ունեցել պայմանական դատապարտումներ»,- ասաց Դավիթ Թումասյանը: ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ժողովրդավարության զարգացման ծրագրի պատասխանատու Օվսաննա Բաբայանի խոսքով` սխալ կլինի զոհերի թվերի համեմատությամբ կարծիք կազմել թրաֆիքնգի դեմ պայքարի թուլանալու կամ ուժեղանալու մասին: «Նախ եւ առաջ, վերջին 2 տարիների ընթացքում ավելի է հստակ պատկերացում ձեւավորվել, թե ինչպես պետք է պայքարել թրաֆիքինգի դեմ եւ ով է թրաֆիքինգի զոհը»,- ասաց Օվսաննա Բաբայանը:
Նրա խոսքով` տարածված կարծիք կա, որ հիմնականում Արաբական Միացյալ Էմիրություներում տարածված են հայերի հետ կապված թրաֆիքինգի դեպքերը: «Արաբական Միացյալ Էմիրությունների պարագայում ակտիվորեն քննարկվում է թրաֆիքինգի հարցը այն պատճառով, որ թրաֆիքինգը դիտվում էր որպես սեռական շահագործում եւ դրա այլ դրսեւորումները չեն քննարկվել կամ չեն մեկնաբանվել»,- ասաց Օվսաննա Բաբայանը` ավելացնելով, սակայն, որ ժամանակի ընթացքում պարզ է դարձել, որ եթե ոչ շատ ավելի, ապա հավասար չափով առկա է աշխատանքային թրաֆիքինգը:
«Եթե մենք նայենք աշխատանքային թրաֆիքինգին, կհասկանանք, որ գրեթե բոլոր երկրներում, որտեղ կա աշխատուժի հիմնականում անօրինական մուտք եւ կեցություն, այդ երկրներում բոլոր հնարավոր «պայմանները» կան, որ լինի թրաֆիքինգ` այսինքն` շահագործում»,- ասաց Օ. Բաբայանը` ավելացնելով, որ Թուրքիայում կան ե'ւ սեռական, ե'ւ աշխատանքային թրաֆիքինգի դեպքեր: Դավիթ Թումասյանի խոսքով` թրաֆիքինգը համարվում է լատենտային հանցագործություն` այսինքն թաքնված հանցագործություն եւ բացահայտված դեպքերը գալիս են ազգաբնակչության իրազեկության մակարդակից:
«Հաճախ անձինք չեն գիտակցում, որ իրենք հանդիսանում են թրաֆիքինգի զոհ: Լինում են դեպքեր, երբ մարդը վախենում է եւ տեղեկություններ չի տրամադրում: Իրավապահ մարմիններին աշխատել ինֆորմացիայի բացակայության պարագայում շատ դժվար է»,- ասաց Դավիթ Թումասյանը:
Police dismantle male prostitution ring in Spain
Տես անգլերեն տարբերակը:
Վանաձորցիներն ապահովագրված չեն թրաֆիքինգից
Լոռու մարզում թրաֆիքինգի դեմ 2004-2009 թթ. «Հույս և օգնություն» հկ-ի իրականացրած ծրագրի շրջանակներում հայտնաբերվել է 35-40 զոհ (վանաձորցի), որոնց 80%-ը սեռական շահագործման ենթարկված կանայք են: Երեխաների շահագործման դեպքեր չեն հայտնաբերվել:
