Խոստանալով բարեկեցություն`


հաճախ տանում են ստրկության 

ԹԵԺ ԳԻԾ

(+374 10) 800 80 801

(+374 10) 800 50 558

Ինչպես խուսափել

Մարդկանց վաճառքը կամ "սպիտակ ստրկությունը" 20-րդ դարի ամենից ամոթալի և դաժան երևույթներից է, որի աճը վերջին տասնամյակում, ցավոք, վտանգավոր չափերի է հասնում: Մարդկանց վաճառքը, ի տարբերություն կազմակերպված հանցագործության մյուս ձևերի` թմրադեղերի, զենքի, գողացված մեքենաների և մարդկային օրգանների վաճառքի, նվազագույն ռիսկի պայմաններում անհավանական շահույթներ է ապահովում կազմակերպիչներին: Իսկ զոհերին սպասվում է նվաստացում, բռնություն, հիվանդություներ, անպատվություն, վախ և մահ:


Ժամանակակից ստրկությունը կարող է սկսվել այնպիսի բարի նպատակներով, ինչպիսիք են շահավետ աշխատանք գտնելու հույսը, հիմնական աշխատավարձը, սեփական ընտանիքի կյանքը պլանավորելու հնարավորությունը: Շարունակական գործազրկությունը և ծայրահեղ աղքատությունը ստիպում են մարդկանց լքել իրենց ծագման երկրները և փնտրել ցանկացած աշխատանք, միայն թե այն վարձատրվի: Արտերկրներում աշխատանք փնտրողներից շատ քչերն ունեն բավարար տեղեկություն կամ փորձառություն այն ամենի մասին, ինչին իրենք կարող են բախվել շրջագայության ժամանակ:

 

Ովքեր են հավաքագրողները և ինչպես են նրանք գտնում իրենց զոհերին`

 

- Ծանոթներ, ընկերներ, հարևաններ.
- Պատահական մարդիկ, որոնք անցորդներին հենց փողոցում արտերկրներում աշխատանքի հրավերներ են առաջարկում.
- Երիտասարդներ, որոնք գայթակղելով աղջիկներին` տանում են նրանց մինչհարսանեկան ճանապարհորդության.
- Աշխատանքի տեղավորման գործակալություններ.
- Տուրիստական գործակալություններ.
- Մոդելներ փնտրող կամ ամուսնական գործակալություններ: Վերջիններս մարդկանց գրավում են գովազդային հայտարարություններով, որոնցում խոստանում են արտերկրում լավ վարձատրվող աշխատանք կամ մոդելի գլխապտույտ հաջողություններ "հրաշքների աշխարհում":

 

Իսկ ովքեր են զոհերը`

Տարբեր տարիքի, մասնագիտությունների, ճակատագրերի տեր տղամարդիկ, կանայք և երեխաներ:
Վերջին տարիներին կտրուկ աճել է պահանջարկը մանկական մարմնավաճառության նկատմամբ:

 

Դրա պատճառներից են`

- Պահանջարկը պեդոֆիլների և զբոսաշրջիկների շրջանակում.
- ՁԻԱՀ-ով վարակվելու վախը.
- Մանկական մարմնավաճառության գովազդումը ինտերնետի միջոցով:

 

Ինչ է իրականում թաքնված արտերկրում շահութաբեր աշխատանք ունենալու խոստման տակ`

- Մարմնավաճառություն,
- Պարտապանի վիճակ,
- Շահագործում,
- Մեկուսացում,
- Վերավաճառք,
- Շանտաժ:

 

Համաձայն Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) վիճակագրության` ամեն տարի կազմակերպված հանցագործ խմբերի օգնությամբ մոտավորապես 2 միլիոն կանայք և երեխաներ փոխադրվում են արտասահման, ինչի արդյունքում այս գործունեությամբ զբաղվող հանցագործ խմբերը տարեկան մոտ 7.5 միլիարդ ԱՄՆ դոլար են աշխատում:
Կազմակերպված հանցագործ խմբերի ձեռքն ընկած տղամարդիկ, կանայք և երեխաները վերածվում են ապրանքի, որոնց կարելի է վաճառել, պարտքի դիմաց տալ և բազմակի անգամ օգտագործելուց հետո անպիտանելիության պատճառով դեն նետել:
Այս երևույթը միջազգային է և չունի ազգային առանձնահատկություններ:
"Մարդկանց վաճառքը մարդկանց` շահագործման նպատակով հավաքագրումն է, տեղափոխումը, ձեռքից ձեռք հանձնումը և պարտակումը կամ մարդկանց ձեռք բերումն է սպառնալիքի միջոցով, ուղղակիորեն ուժով կամ ուժի գործադրման այլ ճանապարհներով և հարկադրանքի այլ մեթոդներով, ինչպիսիք են առևանգումը, խաբեությունը, սուտը, իշխանության չարաշահումը կամ իրավիճակի խոցելիությունը, կամ էլ վճարումների կամ շահի տեսքով կաշառման միջոցով, որը տրվում է տվյալ անձին հսկողության տակ պահողին այդ անձի համաձայնությունը ստանալու նպատակով":
"Մարդկանց, հատկապես կանանց և երեխաների, առ ու վաճառքի կանխարգելման, հետապնդման և պատժման" վերաբերյալ արձանագրություն` ի լրումն "Միջազգային կազմակերպված հանցագործության" վերաբերյալ ՄԱԿ-ի կոնվենցիայի:
Անմիջապես օդանավակայանում տարբեր պատճառաբանություններով մարդկանց ձեռքից վերցրած անձնագրերն ու փաստաթղթերը հետագայում դառնում են նրանց շահագործելու ու ահաբեկելու գործիք: Ոչ օրինական ճանապարհով ձևակերպված փաստաթղթերը կամ ժամկետանց վիզան օտար երկրում գտնվող մարդուն դարձնում են խոցելի: Առանց փաստաթղթերի նա չի կարող վերադառնալ տուն, անգամ եթե նրան հաջողվի փախչել. փաստաթղթերի բացակայության և ժամկետանց վիզայի դեպքում ոստիկանությունը նրան անմիջապես կտանի արտագաղթային բանտ:
Նույնիսկ այս կանխագուշակումների առկայությամբ շատ դժվար է պատկերացնել, թե ինչ հետևանքներ կարող է առաջ բերել մարդկանց վաճառքը` բռնություն, մեկուսացում, վտանգված առոողջություն, վնասվածքներ և անբուժելի հիվանդություններ:
Այդ իսկ պատճառով, միակ տարբերակը մնում է իրականության մանրակրկիտ վերլուծումն ու գնահատումը, քանի դեռ դուք չեք ընդունել արտասահմանում աշխատելու որոշումը: Կյանքը հայրենի երկրում կարող է լինել ծանր, սակայն այն անկասկած նախընտրելի է օտար երկրներում սպասվող մարմնավաճառությունից և ստրկությունից: Տանը դուք ունեք ընտրություն, ունեք ազատություն:
Նախքան ձեզ հրավիրող կազմակերպության`օտար երկրում աշխատելու գայթակղիչ առաջարկն ընդունելը, մանրամասն ուսումնասիրե'ք այդ կազմակերպությունը, նրա իրավական կարգավիճակը, համբավը:
Եթե որոշում եք կայացրել ընդունել արտերկրում աշխատելու առաջարկությունը` հետևեք այս խորհուրդներին.
Ստացե'ք պայմանագիրը: Ստանալով այն` խորհրդակցեք իրավաբանի հետ: Աշխատե'ք որքան հնարավոր է շատ տեղեկություններ հավաքել այն մարդու կամ կազմակերպության մասին, որը ձեզ աշխատանք է առաջարկում: Մի` վախեցեք կասկածամիտ երևալ. տվյալ դեպքում դա լիովին արդարացված է:
Ոչ մեկին մի' վստահեք ձեր անձնագիրը: Ինքնությունը հաստատող փաստաթղթերը միշտ պետք է ձեզ հետ լինեն: Ոչ ոք իրավունք չունի դրանք ձեզնից վերցնելու:
Պատճենահանե'ք բոլոր փաստաթղթերը` անձնագիրը, պայմանագիրը, վիզան, լուսանկարները և պատճեները պահեք ձեզ մոտ: Պատճեներ թողե'ք նաև ձեր հարազատների և մտերիմների մոտ:
Մի' մոռացեք նրանց մոտ թողնել նաև արտերկրում ձեր գտնվելու վայրի հասցեն և հեռախոսահամարը, ինչպես նաև այն կազմակերպության, գործակալության կամ անձի հեռախոսահամարն ու հասցեն, որը ձեզ համար աշխատանք է գտել:
Գտե'ք այդ երկրում Հայաստանի Հանրապետության դեսպանատան, Արտագաղթի միջազգային կազմակերպության (ԱՄԿ), ՄԱԿ-ի հասցեները և հեռախոսահամարները, տեղեկություններ հավաքե'ք այդ երկրի հայկական համայնքի և հասարակական կազմակերպությունների մասին, որոնե'ք ծանոթներ:
Օտար լեզվի նույնիսկ տարրական գիտելիքները` մի քանի հիմնական դարձվածքներ և բառեր, կօգնեն ձեզ դժվար իրավիճակներում:
Ձեր այցի տևողությունը օտարերկրյա պետության տարածքում նշված է մուտքի թույտվությունում: Օտար երկրում վիզայում նշված ժամկետներից երկար մնալը ձեզ դնում է անօրինական կարգավիճակի մեջ:
Տեղ հասնելուց հետո աշխատե'ք զանգահարել տուն կամ վերոհիշյալ հաստատություններից որևիցե մեկը և հայտնել ձեր գտնվելու վայրի մասին:
Արտերկրներում դժվարությունների հանդիպելիս անհրաժեշտ է դիմել հետևյալ կազմակերպություններին`

 

Արտագաղթի միջազգային կազմակերպություններ

Ռուսաստանի Դաշնությունում`
ք.Մոսկվա, Երկրորդ Զվենիգորոդսկայա փողոց 12,
Հեռ(+7095) 797 87 22

 

Սաուդյան Արաբիայում` ք.Ռիադ
փ/ա 558, Ռիադ 11421,
Հեռ.(+9661) 488 53 01/06

 

Թուրքիայում`
ք.Անկարա, Բիրլիկ Մագալլեսի 2, Քադդե թիվ 11, Յիլդիզ Քանքայա, 06610
Հեռ.(+90312) 454 11 44, (+903312) 45471145/46
ք.Ստամբուլ, Իստիկլալ Կադ, Սեքբան խան թիվ 73 75, Դեիրև, 80070
Հեռ.(+90212) 293 50 00; (+90212) 293 13 38
ք.Սիլոփի, Յեսիլտեպե Մագալլեսի Բելելդեյե Քադեսի,
Ենի Սաղլիկ Օքաջա Յանի թիվ 16/17 73400 Սիլոփի,
Հեռ.(+90486) 518 17 74

 

Գերմանիայի Դաշնությունում`
ք.Բեռլին, Ինսելշսթրասսե 12, 10197,
Հեռ.(+4930) 278 77 80
ք.Բոն, փ/ա 2001462, Դ-53144,
Հեռ.(+49228) 82 0940
ք.Ֆրանկֆուրտ, (տրանզիտային ծառայություններ)
Տերմինալ 1, 201B/HBK 188, D-60549
Հեռ. (+49069) 690 73093

 

Հունաստանում`
ք.Աթենք, փ/ա 430,GR- 17402 Ալիմոս,
Հեռ.(+30109) 9190405

 

Հայաստանի Հանրապետության
դեսպանատներ

 

Միացյալ Արաբական Էմիրություններ, ք.Աբու Դհաբի
Խալիֆայի փողոց 5454, փ/ա 6358,
Հեռ.(+9712) 676 92 22

 

Վրաստան, ք.Թբիլիսի
Թաթելաշվիլու փողոց 4,
Հեռ.(+99532) 95 17 23

 

Գերմանիայի Դաշնություն, ք.Բեռլին
Հիլման Շթրասսե 5-Դ 13467
Հեռ.(+4930) 405 09 110, 405 09 11 215

 

Հունաստան, ք.Աթենք
Սինգրո փողոց 159, 1-ին հարկ, 17121 Նեա Զմուռնի
Հեռ.(+301) 934 57 27

 

Ռուսաստանի Դաշնություն, ք.Մոսկվա
Արմյանսկի նրբանցք 2,
Հեռ.(+7095) 924 12 69, (7095) 924 14 41

02.09.2010

Police dismantle male prostitution ring in Spain

Տես անգլերեն տարբերակը:

31.08.2010

Վանաձորցիներն ապահովագրված չեն թրաֆիքինգից

Լոռու մարզում թրաֆիքինգի դեմ 2004-2009 թթ. «Հույս և օգնություն» հկ-ի իրականացրած ծրագրի շրջանակներում հայտնաբերվել է 35-40 զոհ (վանաձորցի), որոնց 80%-ը սեռական շահագործման ենթարկված կանայք են: Երեխաների շահագործման դեպքեր չեն հայտնաբերվել:

 

 

Քվեարկություն
Back To Armenia
Հայկական Կարմիր խաչի ընկերություն
Հայկական ՄԱԿ-ի ասոցիացիա
Ոչ թրաֆիքինգին
People in Need Armenian Branch
Գլոբալ երիտասարդական միություն
Կայքի պահպանումն ու պարբերաբար թարմացումն իրականացվում է "Երիտասարդությունն ընդդեմ թրաֆիքինգի" ծրագրի շրջանակներում, որն իրականացնում են Հայկական Կարմիր խաչի ընկերությունը, ՄԱԿ-ի Հայկական ասոցիացիան և Միջազգային երիտասարդական կամուրջներ հիմնադրամը՝ Աուդիո-Վիզուալ լրագրողների ասոցիացիայի հետ համատեղ: Ծրագիրն իրականացվում է Նորվեգիայի կառավարության և Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի "Թրաֆիքինգի դեմ պայքարի ծրագրի" ֆինանսական աջակցությամբ: