Ազգային օրենսդրություն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունված է 2009 թվականի նոյեմբերի 18-ին
Հայաստանում գոյություն չունի առանձին օրենք մարդկանց վաճառքի կամ թրաֆիքինգի այլ տեսակների վերաբերյալ:
Սակայն 2003 թվականի ապրիլին ընդունված նոր ՀՀ Քրեական օրենսգրքում տեղ է գտել նոր հոդված (հոդված 132), որը սահմանում է մարդկանց վաճառքը և դրա պատժամիջոցները.
Հոդված 132. Մարդկանց առեւտուրը
* 1. Մարմնավաճառության կամ սեռական այլ շահագործման, հարկադիր աշխատանքի կամ ծառայությունների, ստրկության կամ ստրկությանը հավասարազոր վիճակի կամ կախյալ վիճակի հասցնելու, ինչպես նաեւ մարդու օրգանները վերցնելու նպատակով մարդկանց հավաքագրելը, փոխադրելը, հանձնելը, թաքցնելը կամ ստանալը բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, առեւանգելու, խարդախության, այլ խաբեության, իշխանությունը չարաշահելու կամ վիճակի խոցելիությունն օգտագործելու կամ մեկ այլ անձնավորության վերահսկող անձի համաձայնությունն ստանալու նպատակով վճարման կամ շահ ստանալու տեսքով կաշառելու միջոցով`
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ուղղիչ աշխատանքներով` առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ կալանքով` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` մեկից չորս տարի ժամկետով:
* 2. Նույն արարքները, որոնք կատարվել են`
1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,
2) կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով,
3) անչափահասի նկատմամբ,
4) երկու կամ ավելի անձանց նկատմամբ` պատժվում են ուղղիչ աշխատանքներով` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` չորսից յոթ տարի ժամկետով:
* 3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքները, որոնք`
1) կատարվել են կազմակերպված խմբի կողմից,
2) անզգուշությամբ առաջացրել են տուժողի մահ կամ այլ ծանր հետեւանքներ`
պատժվում են ազատազրկմամբ` հինգից ութ տարի ժամկետով:
Բացի վերոհիշյալից, նոր ՀՀ Քրեական օրենսգրքում գոյություն ունեն մի շարք հոդվածներ, որոնք չլինելով ուղղված հենց մարդկանց վաճառքի կամ թրաֆիքինգի այլ տեսակների դեմ, այնուամենայնիվ հանդես են գալիս որպես կանխարգելման և քրեական հետապնդման միջոցներ և որոշ չափով լրացնում են օրենսդրական բացերը: Այդ հոդվածներից են`
* Հոդված 133. Ազատությունից ապօրինի զրկելը,
* Հոդված 138. Բռնաբարությունը,
* Հոդված 136. Վիրավորանքը,
* Հոդված 137. Սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը,
* Հոդված 131. Մարդուն առևանգելը,
* Հոդված 126. Մարմնի մասեր կամ հյուսվածքներ տալուն հարկադրելը,
* Հոդված 119. Խոշտանգումը,
* Հոդված 118. Ծեծը
* Հոդված 112. Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը,
* Հոդված 133. Ազատությունից ապօրինի զրկելը,
* Հոդված 135. Զրպարտությունը,
* Հոդված 139. Սեքսուալ բնույթի բռնի գործողությունները,
* Հոդված 140. Սեքսուալ բնույթի գործողություններին հարկադրելը,
* Հոդված 167. Ծնողներից երեխային ապօրինի բաժանելը կամ երեխային փոխելը,
* Հոդված 168. Երեխայի առք ու վաճառքը,
* Հոդված 171. Երեխայի կյանքի անվտանգության ապահովման կամ առողջության պահպանման պարտականությունը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը,
* Հոդված 178. Խարդախությունը,
* Հոդված 198. Կեղծ գովազդը,
* Հոդված 223. Հանցավոր համագործակցություն ստեղծելը կամ հանցավոր համագործակցությանը մասնակցելը,
* Հոդված 235. Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը,
* և այլն:
Բացի Քրեական օրենսգրքից զոհերի իրավունքները պաշտպանված են ՀՀ Սահմանադրությամբ, ՀՀ Ընտանեկան օրենսգրքով և Հայաստանի կողմից վավերացրած միջազգային փաստաթղթերով:
Police dismantle male prostitution ring in Spain
Տես անգլերեն տարբերակը:
Վանաձորցիներն ապահովագրված չեն թրաֆիքինգից
Լոռու մարզում թրաֆիքինգի դեմ 2004-2009 թթ. «Հույս և օգնություն» հկ-ի իրականացրած ծրագրի շրջանակներում հայտնաբերվել է 35-40 զոհ (վանաձորցի), որոնց 80%-ը սեռական շահագործման ենթարկված կանայք են: Երեխաների շահագործման դեպքեր չեն հայտնաբերվել:
