Խոստանալով բարեկեցություն`


հաճախ տանում են ստրկության 

ԹԵԺ ԳԻԾ

(+374 10) 800 80 801

(+374 10) 800 50 558

Թրաֆիքինգը աշխարհում

Ինչ է մարդկանց վաճառքը կամ թրաֆիքինգը

 

Թրաֆիքինգ (trafficking)` ինչ-որ բանի անօրինական վաճառք (Օքսֆորդի բառարան):

 

Մարդկանց վաճառքը մի երևույթ է, որը մեզ է հասել դարերի խորքերից և գոյություն է ունեցել գրեթե բոլոր դարաշրջաններում: Սակայն այն մեծ չափերի հասավ 20-րդ դարի վերջին և լուրջ մտահոգության պատճառ դարձավ ողջ մարդկության համար:
Մոտավոր հաշվարկներով աշխարհում տարեկան թրաֆիքինգի զոհ են դառնում ավելի քան 4 միլիոն մարդ (US Government: "Trafficking in Persons Report" 2003 - estimates from the UN), որը գնալով աճում է: Ըստ Ինտերպոլի տվյալների այն աշխարհի ամենաարագ աճող հանցագործություններից է և հանցագործ աշխարհին բերում է տարեկան 8-10 միլիարդ եկամուտ (US Government: "Trafficking in Persons Report" 2003 - estimates from the UN):
2000 թվականին ՄԱԿ-ի Գերագույն հանձնաժողովը ընդունեց ՙՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆԴՐԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ՀԱՆՑԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԴԵՄ ԿՈՆՎԵՆՑԻԱՆ ԼՐԱՑՆՈՂ ՄԱՐԴԿԱՆՑ, ՀԱՏԿԱՊԵՍ ԿԱՆԱՆՑ ԵՎ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱՌԵՎՏՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ, ԱՐԳԵԼՄԱՆ ԵՎ ՊԱՏԺԻ ՄԱՍԻՆ՚ արձանագրությունը:
Այն սահմանում է թրաֆիքինգը որպես շահագործման նպատակով իրականացվող մարդկանց հավաքագրում, տեղափոխում, փոխանցում, թաքցնում կամ ձեռք բերում, որն իրականացվում է ուժի սպառնալիքով և հարկադրանքի այլ միջոցների` առևանգման, խարդախության, խաբեության, իշխանության կամ վիճակի խոցելիության չարաշահման, ուրիշ անձի կողմից վերահսկվող անձի համաձայնությունը ստանալու համար վճարումների կամ շահերի ձևով կաշառման ճանապարհով:

 

Շահագործումը նվազագույնը ներառում է.

* այլ անձանց մարմնավաճառության շահագործում կամ սեքսուալ շահագործման այլ ձևեր,
* հարկադիր աշխատանք կամ ծառայություններ,
* ստրկություն կամ ստրկությանը համանման սովորույթներ,
* անազատ վիճակ կամ մարմնի մասերի կորզում:

 

Եթե մարդկանց ապօրինի փոխադրումը (smuggling) իրենից ներկայացնում է հանցանք ուղղված պետությունների դեմ, ապա մարդկանց վաճառքը հանցանք է ոչ միայն պետությունների, այլև անձի նկատմամբ: Թրաֆրիկինգում ներգրավված մարդը հանդիսանում է զոհ և չի կարող հանցագործ համարվել:
Մարդկանց վաճառքի արմատներն ունեն սոցիալական բնույթ, որի հիմնական պատճառներն են գործազրկությունը, աղքատությունը, երկրի սոցիալ-տնտեսական վատ պայմանները: Թրաֆրիկինգի աճի պատճառ է նաև բնակչության ոչ բավարար իմացությունը թրաֆիքինգի և նրա դրսևորման ձևերի մասին:
Թրաֆիքինգի իրականացման ամենատարածված ձևերն են մարմնավաճառությունը և էժան կամ ձրի աշխատուժը: Այն ընդգրկում է նաև երեխաների աշխատանքը, անօրինական որդեգրումը, մարմնի մասերի վաճառքը և այլն:
Թրաֆիքինգը միջազգային խնդիր է և պահանջում է միջազգային մասշտաբի լուծումներ: Շատ երկրներ են ներգրավված մարդկանց վաճառքում որպես ելքի, մուտքի կամ տարանցիկ երկրներ: Նրանց մի մասը հանդես է գալիս մի քանի դրսևորումներով: Դա է այն հիմնական պատճառը, որ հակաթրաֆիքինգը պահանջում է միջազգային և տեղական համագործակցություն:

 

02.09.2010

Police dismantle male prostitution ring in Spain

Տես անգլերեն տարբերակը:

31.08.2010

Վանաձորցիներն ապահովագրված չեն թրաֆիքինգից

Լոռու մարզում թրաֆիքինգի դեմ 2004-2009 թթ. «Հույս և օգնություն» հկ-ի իրականացրած ծրագրի շրջանակներում հայտնաբերվել է 35-40 զոհ (վանաձորցի), որոնց 80%-ը սեռական շահագործման ենթարկված կանայք են: Երեխաների շահագործման դեպքեր չեն հայտնաբերվել:

 

 

Քվեարկություն
Back To Armenia
Հայկական Կարմիր խաչի ընկերություն
Հայկական ՄԱԿ-ի ասոցիացիա
Ոչ թրաֆիքինգին
People in Need Armenian Branch
Գլոբալ երիտասարդական միություն
Կայքի պահպանումն ու պարբերաբար թարմացումն իրականացվում է "Երիտասարդությունն ընդդեմ թրաֆիքինգի" ծրագրի շրջանակներում, որն իրականացնում են Հայկական Կարմիր խաչի ընկերությունը, ՄԱԿ-ի Հայկական ասոցիացիան և Միջազգային երիտասարդական կամուրջներ հիմնադրամը՝ Աուդիո-Վիզուալ լրագրողների ասոցիացիայի հետ համատեղ: Ծրագիրն իրականացվում է Նորվեգիայի կառավարության և Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի "Թրաֆիքինգի դեմ պայքարի ծրագրի" ֆինանսական աջակցությամբ: