Խոստանալով բարեկեցություն`


հաճախ տանում են ստրկության 

ԹԵԺ ԳԻԾ

(+374 10) 800 80 801

(+374 10) 800 50 558

Կայքի հիմնադիր

ԱՈՒԴԻՈ-ՎԻԶՈՒԱԼ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ
Հասարակական կազմակերպություն

 


Հասցեն` Հայաստանի Հանրապետություն, ք.Երևան, Փափազյան 23/1, բն. 42
Հեռախոս` (+374 10) 265808 աշխ.
(+374 91) 432312 բջջ.
Էլ-փոստ` audio.visual@yahoo.com

 

Մենք հիմնադրվել ենք.
2003թ-ի օգոստոսին, հիմնադիր` Արզուման Հարությունյան

 

Մեր առաքելությունն է.
Նպաստել Հայաստանում քաղաքացիական հասարակության կայացմանը:

 

Մեր նպատակն է`
Լսել, տեսնել և ներկայացնել...

 

Մեր կողմից արդեն իրականացված ծրագրեր.
2003-2004 ՙԸնդդեմ թրաֆիքինգի տեղեկատվական քարոզարշավ՚
Գործարկվեց www.antitrafficking.am ինտերնետային կայքը, որն իր մեջ ներառեց լիարժեք ու թարմացվող տեղեկատվություն Հայաստանում և աշխարհում թրաֆիքինգի և նրա դեմ պայքարի մասին:
Ծրագրի շրջանակներում բնակչության իրազեկության բարձրացման համար պատրաստվեց սոցիալական գովազդի 10 հոլովակից բաղկացած հոլովակաշար:
Ծրագրի նվիրատուն էր` Հայաստանում ԱՄՆ դեսպանատան Ժողովրդավարության հանձնաժողովը:

 

2004-2005 ՙwww.antitrafficking.am ինտերնետային կայքի զարգացում՚
Ծրագրի նվիրատուն էր` ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը:

 

2005-2006 ՙՀայաստանում քաղաքացիական հասարակության զարգացում՚
Ծրագրի շրջանակներում պատրաստվեց սոցիալական գովազդի 10 հոլովակից բաղկացած հոլովակաշար:
Ծրագրի նվիրատուն էր` Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարարությունը:

 

2005-2006 ՙԸնդդեմ թրաֆիքինգի տեղեկատվական քարոզարշավ՚
Երիտասարդ լրագրողների համար հայերեն լեզվով պատրաստվեց ՙԻնչպես լուսաբանմանել թրաֆիքինգը՚ թեմայով ուղեցույց և սեմինարներ անցկացնելուց հետո բաշխվեց զանգվածային լրատվամիջոցներում աշխատող լրագրողներին:
Ծրագրի մաս կազմեց նաև եռալեզու (հայերեն, անգլերեն, ռուսերեն) www.antitrafficking.info տարածաշրջանային ինտերնետային կայքի գործարկումը, որը հնարավորություն տվեց թրաֆիքինգի դեմ պայքարում համագործակցել Վրաստանի և Ադրբեջանի հետ:
Ծրագրի նվիրատուն էր` Հայաստանում ԱՄՆ դեսպանատան Ժողովրդավարության հանձնաժողովը:

 

2006-2007 ՙՍոցիալական գովազդի անվճար տարածման խթանում՚
ՀՀ ՙԳովազդի մասին օրենքում՚ սոցիալական գովազդի տարածումը անվճար դարձնելու նպատակովպատրաստվեց օրենսդրական փոփոխությունների փաթեթ, որը կնպաստի հասարակական հնչեղություն ունեցող խնդիրների վերհանմանն ու հասարակական շահերի պաշտպանությանը, Հայաստանում քաղաքացիական հասարակության զարգացմանը:
Ծրագրի նվիրատուն էր` ԱՄՆ ՄԶԳ-ն և Քաունթերփարթ Ինթերնեշնլը` ՙՔաղաքացիական Զարգացման և համագործակցության հիմնադրամ՚-ի միջոցով:

 

2009-2010 ՙwww.antitrafficking.am ինտերնետային կայքի զարգացում՚
Ծրագրի նվիրատուն էր` ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը:

 

Մենք պատրաստում և տարածում ենք.
- Սոցիալական գովազդի հոլովակներ
- Վավերագրական տեսաֆիլմեր
- Հեռուստահաղորդումներ
- Ինտերնետային կայքեր
- Նպագիր նյութեր

 

Մեր միջոցներով իրականացված ծրագրեր.
2006թ-ից www.antitrafficking.am ինտերնետային կայքի պահպանում և թարմացում:

 

Մենք հանդիսանում ենք.
- ՀՀ Կառավարությանն առընթեր թրաֆիքինգի դեմ պայքարի Միջգերատեսչական հանձնաժողովի ընդլայնված կազմի անդամ:
- Թրաֆիքինգի դեմ պայքարի տարածաշրջանային ՀԿ-ների ցանցի անդամ:
- ՀՀ Գլխավոր դատախազության թրաֆիքինգի գործերով հասարակական վերահսկման խորհրդի անդամ:
- Հասարակական կազմակերպությունների շահերի պաշտպանության կոալիցիայի հիմնադիր-անդամ:

 

Մենք մասնակցում ենք.
Հայաստանում հասարակական հնչեղություն ունեցող միջոցառումներին, ակցիաներին, համաժողովներին, ֆորումներին, դասընթացներին:

 

Մենք պատրաստ ենք տրամադրել.
Սոցիալական գովազդի հոլովակների հավաքածու` ամենատարբեր սոցիալական թեմաներով (թրաֆիքինգ, ՄԻԱՎ/ՁԻԱՀ, միգրացիա, քաղաքացիական հասարակություն, կամավորություն, ընտրություններ, բնապահպանություն, հաշմանդամների հիմնախնդիրներ):
- antitrafficking.am և antitrafficking.info ինտերնետային կայքերը` տեղեկատվությունների տեղադրման և ֆորումների և հարցումների կազմակերպման համար:
- Տեղեկատվական գրքույկներ և ուսումնական ձեռնարկներ թրաֆիքինգի դեմ պայքարի թեմաներով:

 

Մեր գործունեությունը պարբերաբար լուսաբանվում է`
Հայաստանյան ԶԼՄ-ներով (սոցիալական գովազդների ցուցադրումներ, հաղորդումներ և հոդվածներ կազմակերպության մասին, մասնակցություններ փառատոններին, կլոր սեղաններին և ֆորումներին):


Մենք համագործակցում ենք`
ՀՀ Ազգային ժողովի, ՀՀ կառավարությանն առընթեր թրաֆիքինգի դեմ պայքարի Միջգերատեսչական հանձնաժողովի, ՀՀ Սոցիալական ապահովության, Առողջապահության և Բնապահպանության նախարարությունների, Մարզային կառույցների, ՄԱԿ-ի կառույցների, Կարմիր խաչի միջազգային շարժման, ԵԱՀԿ-ի, ՀՀ-ում գործող դեսպանատների, տարածաշրջանային կազմակերպությունների, ավելի քան 30 հասարակական և առևտրային կազմակերպությունների հետ:
Մեր մշտական գործընկերն է ՙԱրտ Սայթ՚ ՍՊԸ-ն:

 

02.09.2010

Police dismantle male prostitution ring in Spain

Տես անգլերեն տարբերակը:

31.08.2010

Վանաձորցիներն ապահովագրված չեն թրաֆիքինգից

Լոռու մարզում թրաֆիքինգի դեմ 2004-2009 թթ. «Հույս և օգնություն» հկ-ի իրականացրած ծրագրի շրջանակներում հայտնաբերվել է 35-40 զոհ (վանաձորցի), որոնց 80%-ը սեռական շահագործման ենթարկված կանայք են: Երեխաների շահագործման դեպքեր չեն հայտնաբերվել:

 

 

Քվեարկություն
Back To Armenia
Հայկական Կարմիր խաչի ընկերություն
Հայկական ՄԱԿ-ի ասոցիացիա
Ոչ թրաֆիքինգին
People in Need Armenian Branch
Գլոբալ երիտասարդական միություն
Կայքի պահպանումն ու պարբերաբար թարմացումն իրականացվում է "Երիտասարդությունն ընդդեմ թրաֆիքինգի" ծրագրի շրջանակներում, որն իրականացնում են Հայկական Կարմիր խաչի ընկերությունը, ՄԱԿ-ի Հայկական ասոցիացիան և Միջազգային երիտասարդական կամուրջներ հիմնադրամը՝ Աուդիո-Վիզուալ լրագրողների ասոցիացիայի հետ համատեղ: Ծրագիրն իրականացվում է Նորվեգիայի կառավարության և Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի "Թրաֆիքինգի դեմ պայքարի ծրագրի" ֆինանսական աջակցությամբ: