«Թրաֆիքինգ» և «Միգրացիա» թեմաներով աշխատանքների ցուցահանդես-մրցույթ
Այսօր Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջում տեղի ունեցավ քոլեջի ուսանողների` «թրաֆիքինգ», «միգրացիա» թեմաներով աշխատանքների ցուցահանդես-մրցույթը:
Ցուցահանդեսի բոլոր լուսանկարներն այստեղ
08.05.2013
Այսօր Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջում տեղի ունեցավ քոլեջի ուսանողների` «թրաֆիքինգ», «միգրացիա» թեմաներով աշխատանքների ցուցահանդես-մրցույթը:
Հայկական Կարիտաս բարեսիրական հասարակական կազմակերպության ներկայացուցիչ և Միգրացիայի և թրաֆիքինգի ռեսուրս կենտրոն ծրագրի համակարգող Եվա Գալստյանը մեզ հետ զրույցում ասաց, որ նախքան այս ցուցահանդեսը նրանք քոլեջի ուսանողների հետ թրաֆիքինգի և միգրացիայի թեմաներով սեմինարներ են կազմակերպել: Ուսանողները նախապես պատրաստված են եղել, և թրաֆիքինգ երևույթի ամբողջական պատկերն արդեն ունեցել են. «Նրանք փորձել են արծարծել այդ հարցերը և իրազեկել քոլեջի մյուս ուսանողներին, ինչպես նաև ցուցահանդեսի ներկաներին: Որպես իրազեկման միջոց, կարծում եմ, ցուցահանդեսը բավականին արտահայտիչ և ազդեցիկ միջոց է:
Ցուցահանդեսին ներկայացվել են քոլեջի 40 ուսանողների աշխատանքները: Կան ուսանողներ, որոնք ներկայացրել են մեկից ավելի աշխատանքներ:
Կարծում եմ, արդյունքը բավականին լավ է ստացվել, աշխատանքներին նայելիս կարողանում ես միանգամից թեմատիկան ըմբռնել. անցկացված սեմինարները տվել են իրենց արդյունքները»:
Եվա Գալստյանն ասաց նաև, որ ներկայացված աշխատանքներին ժյուրին ընտրելու է 6 լավագույն աշխատանքները, որոնց հեղինակներին կշնորհվի 50.000-ական դրամ, իսկ մնացած աշխատանքների հեղինակներին կշնորհվի շնորհակալագրեր:
Նշենք, որ ժյուրիի անդամներին էին ՀՀ-ում մարդկանց շահագործման դեմ պայքարի միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավար Վահրամ Կաժոյանը, ԵԱՀԿ գրասենյակից Օվսաննա Բաբայանը, People in need կազմակերպությունից Տաթևիկ Բեժանյանը, ԱՄՆ դեսպանության աշխատակից Մարիցա Հովհաննիսյանը և այլք:
Ցուցահանդեսին ներկայացված աշխատանքներն ուսումնասիրելուց հետո` ժյուրիի անդամներն ընտրեցին 6 լավագույն աշխատանքների հեղինակներին:
Ժյուրիի անդամ Մարիցա Հովհաննիսյանն ասաց, որ բավականին բարդ էր ընտրություն կատարել. «Սկզբում մենք նայում էինք պատկերը, քանդակը, այնուհետև կարդում անվանումը, որպեսզի տեսնելով նկարները, քանդակները, հասկանայինք, թե նկարողը կամ քանդակ ստեղծողն ինչպես է տեսնում այս խնդիրները և ինչպես է արտացոլում: Հետո նայում էինք անվանումներին, որպեսզի ճշտեինք, թե մեր տեսածն ու նրանց փոխանցածը համընկնո՞ւմ են, թե՞ ոչ: Բավականին լավ գործեր կան, դժվար էր ընտրել, բայց փորձեցինք ընդհանուր եզրակացության գալ: Ուրախ եմ, որ իմ կողմից ընտրված գործերը համընկան ժյուրիի ուրիշ անդամների ընտրած աշխատանքների հետ»:
Մարիցան հավելեց, որ շատ ուրախ է, որ նմանատիպ հաստատությունում անցկացվում է մի մրցույթ, որը վերաբերում է թրաֆիքինգի և միգրացիայի հարցերին. «Ուրախ եմ, որ երիտասարդությունն է ներգրավված և բնական է տպավորված եմ, թե ինչպես են ապագա արվեստագետները պատկերացնում այս երևույթները: Նրանք իրենց աշխատանքների միջոցով հանրությանը տեղեկացնում են, թե ինչ է թրաֆիքինգը, ինչ է միգրացիան»:
Վահրամ Կաժոյանի համար ևս հետաքրքիր էր մասնակցել աշխատանքների գնահատմանը. «Իսկապես տպավորված ենք աշխատանքներով, ստեղծագորոծությունների որակով, մեկը մյուսից լավն է: Շատ դժվար էր ընտրություն կատարել: Որոշ աշխատանքներ շատ լավ են ստացվել, նույնիսկ փոխաբերական իմաստով փոխանցել են միտքը, և ստեղծագործություն նայողը ստանում է այն պատկերացումը, որ թրաֆիքինգն իսկապես ամենամեծ չարիքներից մեկն է, որն անթույլատրելի է»:
Երկար քննարկումից հետո` ցուցահանդես-մրցույթի հաղթողներ ճանաչվեցին Արման Գրեյանը (գրաֆիկա), Անդրանիկ Սահակյանը (գեղանկար), Նարեկ Ալեքյանը (գեղանկար), Սուրեն Վարդանյանը (գեղանկար), Եփրեմ Հովհաննիսյանը (քանդակ) և Անի Ղալթաղչյանը (կոլաժ):
Հաղթողներից Եփրեմ Հովհաննիսյանը, ով Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի քանդակի բաժնի 4-րդ կուրսի ուսանող է, մեզ հետ զրույցում ասաց, որ նա հաղթանակի չէր սպասում. «Ի սկզբանե իմ աշխատանքները ցուցահանդեսի համար նախատեսված չեն եղել, ես ուղղակի «Շահագործում» թեմայով քանդակ էի պատրաստել, սակայն երբ իմացա միջոցառման մասին, աշխատանքս ներկայացրեցի: Մյուս ներկայացրած աշխատանքս կոչվում է «Միգրացիա»: Ցավոք այս խնդիրը Հայաստանի ամենադաժան խնդիրներից մեկն է»,-հավելեց Եփրեմը:
Գոհար Արամյան
"Աուդիո-Վիզուալ լրագրողների ասոցիացիա" ՀԿ
Հայաստանում թրաֆիքինգի դեմ պայքարի հատուկ ծրագրեր
«Հայաստանում թրաֆիքինգի դեմ պայքարի տեղեկատվական պլատֆորմի զարգացում"
Դատարանն այս անգամ ևս բավարարեց Գ. Շիրինյանի և ամբաստանյալ Ս. Մարտիրոսյանի միջնորդությունը
Այսօր ՀՀ վերաքննիչ քրեական և զինվորական դատարանում տեղի ունեցավ ամբաստանյալներ Սուսաննա Մարտիրոսյանի և Նարինե Մովսիսյանի գործով` Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից 2013 թվականի փետրվարի 27-ին կայացված դատավճռի դեմ դատական նիստը:
Տեղափոխել է Թուրքիա և պահել սեռական շահագործման մեջ
Այսօր Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ Արթուր Խաչատրյանի գործով հերթական դատական նիստը: Այն անցկացվում էր դռնփակ:
