Խոստանալով բարեկեցություն`


հաճախ տանում են ստրկության 

ԹԵԺ ԳԻԾ

(+374 10) 800 80 801

(+374 10) 800 50 558

Թրաֆիքինգի դեպքերը «զգալիորեն» նվազել են

Ոստիկանության կազմակերպված հանցագործություն դեմ պայքարի 4-րդ վարչության թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ Տիգրան Պետրոսյանը կարծում է, որ արտառոց ոչինչ չկա, որ ԱՄՆ-ի պետդեպարտամենտի թրաֆիքինգի վերաբերյալ վերջին զեկույցում Հայաստանի կառավարության գործողությունների մասին նշվել էր, թե դրանք ամբողջությամբ չէ, որ «համապատասխանում են թրաֆիքինգի վերացմանն ուղղված նվազագույն չափանիշներին»:

 

 

Հղում: http://www.azatutyun.am/content/article/24273581.html

 

Ոստիկանության կազմակերպված հանցագործություն դեմ պայքարի 4-րդ վարչության թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ Տիգրան Պետրոսյանը կարծում է, որ արտառոց ոչինչ չկա, որ ԱՄՆ-ի պետդեպարտամենտի թրաֆիքինգի վերաբերյալ վերջին զեկույցում Հայաստանի կառավարության գործողությունների մասին նշվել էր, թե դրանք ամբողջությամբ չէ, որ «համապատասխանում են թրաֆիքինգի վերացմանն ուղղված նվազագույն չափանիշներին»:

9AAE67F3-7C15-47CC-9C76-C0932E594275_w527_s.jpg

Պետրոսյանի խոսքով` դա ընդհանրական գնահատական է, որը բնորոշ է զեկույցի 2-րդ խմբում ընդգրկված բոլոր երկրներին:

«ԱՄՆ-ի պետդեպարտամենտի զեկույցը ունի իր ձեւաչափը. խմբերը, որոնց բաժանված են երկրները, ունեն իրենց սահմանումը: Յուրաքանչյուր խմբի համար կա որոշակի նկարագրություն: Նույնը գրված է 2-րդ խմբում ընդգրկված բոլոր երկրների համար», - ասաց Պետրոսյանը ուրբաթ օրը կայացած ասուլիսում:

Դեռ երկու տարի առաջ Հայաստանը հատուկ վերահսկողության երկրների ցանկում էր: Թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետի համոզմամբ` զեկույցում հնչեցված գնահատականները քաղաքական չեն,  նա զեկույցը միանշանակ դրական է գնահատում եւ ասաց, որ այն մեծ օգնություն է Հայաստանի կառավարությունը մեկ անգամ եւս անդրադառնալու թրաֆիքինգի դեմ պայքարում առկա բացերին:

«Եթե մենք փորձեինք գնահատել մեր աշխատանքը, ավելի շատ թերություններ կգտնեինք, քան պետդեպարտամենտի զեկույցում է նշված: Այդ զեկույցը հիմնականում հիմնված է մեր կողմից արված հայտարարությունների, մեր վիճակագրության հիման վրա: Մենք ինքներս ենք բարձրաձայնել բոլոր այն խնդիրները, որոնք ներառված են այդ զեկույցում», - ասաց Պետրոսյանը:

Թրաֆիքինգի գծով փորձագետ, Հայ օգնության միության (ՀՕՄ) Երեւանի գրասենյակի ղեկավար Աննա Մնացականյանը, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կարծիք հայտնեց, թե բացահայտ է, որ օրենսդրությունը զգալիորեն բարելավել է եւ կա առաջընթաց, սակայն, խնդիր կա օրենքների արդյունավետ կիրառման հետ կապված:

«Կար ժամանակ, երբ մանկատնից ուղղակի խմբերով էին երեխաներ տանում ե'ւ Արաբական Էմիրություններ, ե'ւ Թուրքիա: Այսօր մանկատան երեխան շատ ավելի պաշտպանված է: Կարծում եմ, որ մենք ունենք խնդիրներ մեխանիզմների կիրառման դաշտում, որովհետեւ հաճախ օրենսդրությունը լավ ձեւակերպած է, գրեթե կատարյալ է, բայց միջգերատեսչական մարմինների մակարդակով խնդիր կա», - ասաց Մնացականյանը:

2008-2009 թվականների համեմատությամբ ոստիկանությունը արձանագրել է թրաֆիքինգի դեպքերի զգալի նվազում: Այս տարվա առաջին կիսամյակում հարուցվել է 10 քրեական գործ, որոնցից 8-ը կանանց պոռնկության դրդելու դեպքեր են` 5-ը Հայաստանում, 3-ը Արաբական Էմիրություններում: Հարուցված մեկ գործ վերաբերում է անչափահասին մուրացկանության մեջ ներգրավելուն, եւս 1 դեպք Ռուսաստանում հայաստանցիների աշխատանքային շահագործման մասով է: 20 գործ հարուցվել է թրաֆիքինգին նպաստող հարակից հանցատեսակներով: Այս գործերի շրջանակներում մեղադրվում են  հյուրանոցային համալիրների աշխատակիցներ, տաքսու վարորդներ, կավատներ:

«Նվազել են այն ավանդական դեպքերը, որ կային, այսինքն, երբ տասնյակ կանայք փոխադրվում էին արտերկիր, մասնավորապես Արաբական Միացյալ Էմիրություններ, Թուրքիա եւ այնտեղ ենթարկվում շահագործման: Վերջին դեպքերը հիմնականում վերաբերում են 1-2 զոհերով շահագործման դեպքերին: Կարծում եմ, որ դրա հիմնական պատճառը համարժեք խիստ պատժի կիրառումն է», - ասաց  Թրաֆիկինգի դեմ պայքարի դեմ բաժնի պետը:

2011 թվականի առաջին կիսամյակի տվյալներով` 4 անձ է դատապարտվել թրաֆիկինգով զբաղվելու համար` ազատազրկման միջին չափը 7 տարի:

Ըստ ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցի` Հայաստանում թրաֆիկինգի են ենթարկվում ռուս կանայք: Պետրոսյանի փոխանցմամբ` խոսքը արդեն բացահայտված դեպքի մասին է, երբ Վոլգոգրադից եկած 24 կանայք շահագործվել էին մերկապարի գիշերային ակումբում:

Պետրոսյանն ասաց, թե թրաֆիքինգի դեմ պայքարում Հայաստանի համար ամենախնդրահարույց  երկիրը  Թուրքիան  է: Պետրոսյանը այստեղ քաղաքական ենթատեքստ է տեսնում` պնդելով, որ  Թուրքիայի կառավարությունը խնդիր է դրել Հայաստանի համար վարկաբեկիչ հիմքերով ներկայացրել դեպքերը: Նրա խոսքով, Հայաստան ուղարկվող գրությունների մեկ օրինակ էլ Թուրքիան ուղարկում է Ինտերպոլի կենտրոնական գրասենյակ, որպեսզի հետագայում տարբեր վիճակագրութունների մեջ ցույց տա, թե բազմաթիվ քաղաքացիներ մարմնավաճառության համար վտարվել են Թուրքիայից:

«Թուրքիայից պարբերաբար ստացվում են Հայաստանի տարբեր քաղաքացիների կողմից մարմնավաճառությամբ զբաղվելու համար ձերբակալելու վերաբերյալ ինչ-որ հաղորդագրություններ: Հետագայում, երբ այդ անձիք վերադառնում են Հայաստան, պարզվում է, որ իրականում նրանք մարմնավաճառությամբ չեն զբաղվել, այլ հայտնվել են մի իրավիճակում, երբ լեզուն չիմանալով ձերբակալվել են, այնուհետեւ նրանց վտարել են իրբեւ մարմնավաճառների», - ասաց Պետրոսյանը:

22.07.2011

Ֆայլաբազարի բանվորները սեռական ծառայություննե՞ր են մատուցում

Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարակից տարածքում երեխաների թրաֆիքինգի շահագործման դեպքեր չեն հայտնաբերվել,- այսօր «Դե ֆակտո» մամուլի ակումբում կայացած ասուլիսում հայտնեց ՀՀ ոստիկանության ԿՀ 4-րդ վարչության թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Տիգրան Պետրոսյանը:

30.06.2011

Бюро Специального представителя и координатора ОБСЕ по борьбе с торговлей людьми

Незащищенная работа, невидимая эксплуатация:
торговля людьми в целях подневольного домашнего труда

Քվեարկություն
Back To Armenia
Հայկական Կարմիր խաչի ընկերություն
Հայկական ՄԱԿ-ի ասոցիացիա
Ոչ թրաֆիքինգին
People in Need Armenian Branch
Գլոբալ երիտասարդական միություն
Կայքի պահպանումն ու պարբերաբար թարմացումն իրականացվում է "Աուդիո-Վիզուալ լրագրողների ասոցիացիա" ՀԿ-ի միջոցներով: